Պատահարներ

Վայոց ձորի ոստիկանները բացահայտել են դրամապանակի գողության դեպքը

WRed 1 րոպե 302 դիտում
Վայոց ձորի ոստիկանները բացահայտել են դրամապանակի գողության դեպքը

Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Եղեգնաձորի բնակիչ, 15-ամյա մի պատանի գողացել է Գետափ գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի դրամապանակը, որի մեջ եղել էին 100 հազար դրամից ավելի գումար, վարորդական իրավունքի վկայական ու քարտեր։ 

 

Դեպքը տեղի էր ունեցել Եղեգնաձորի սրճարաններից մեկի մոտ։ Մարզային վարչության ծառայողները ստացված տեղեկությունները Եղեգնաձորի բաժնի գործընկերների հետ իրացնելու արդյունքում պատանուն հայտնաբերեցին։ Նա ներկայացվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ 

 

Պարզվել է, որ նա գումարի մի մասը ծախսել է, մի մասն էլ տվել ընկերոջը։ Հետագա միջոցառումներով Եղեգնաձորի քրեական հետախույզները հայտնաբերեցին գողոնը։ Պատանին դրամապանակը, վարորդական իրավունքի վկայականն ու քարտերն այրել էր։ Դեպքի աեթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։ 
 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250