Պատահարներ
Մեքենան բախվել է կայանած Mercedes-ին ու կողաշրջվել. վարորդին առաջին օգնության են հասել ականատեսները
WRed
1 րոպե
426 դիտում
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 QT 294 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բեկնազարյան փողոցում՝ «Էնցո» կահույքի սրահի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 41 GP 044 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes մակնիշի 36 QT 294 համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի բերվեց և քարշակի միջոցով տեղափոխվեց անվտանգ վայր։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդին առաջինը օգնության են հասել կահույքի սրահի աշխատակիցները։
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
WRed
1 րոպե
414
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
WRed
3,044
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
WRed
1 րոպե
1,655
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում
WRed
1 րոպե
12,493
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
222
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,554
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
575
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
705