Պատահարներ

Ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու ВАЗ 2110-ը. վիրավորներից մեկը երեխա է

WRed 1 րոպե 400 դիտում
Ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու ВАЗ 2110-ը. վիրավորներից մեկը երեխա է

Հունվարի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:40-ի սահմանում Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոցում բախվել են Գավառի բնակիչներ, 64-ամյա Կարապետ Գասպարյանի վարած Lexus մակնիշի և 29-ամյա Վահան Դվոյանի վարած ВАЗ 2110 մակնիշի ավտոմեքենաները: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

 

վթար

Վթարի հետևանքով Վ. Դվոյանի ուղևորները՝ Գավառի բնակիչներ, 23-ամյա Նորայր Ջևիկյանը, 20-ամյա Թագուհի Օհանյանը, 5-ամյա Նարեկ Օհանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: 

 

վթար

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250