Պատահարներ

Ուսանողական հանրակացարանից տարհանվել են 10-ից ավելի բնակիչներ

WRed 598 դիտում
Ուսանողական հանրակացարանից տարհանվել են 10-ից ավելի բնակիչներ

Այսօր՝ հունվարի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի 14 շենքում հրդեհ է բռնկվել։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը հրշեջ-փրկարարները նշված շենքից տարհանել են 10-ից ավելի բնակիչների, այդ թվում՝ երեխաներ, և բոլորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Վանաձորի հիվանդանոցի բժիշկները։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բոլորը ծխահարվել են։ Շենքը օգտագործվում է որպես հանրակացարան և հրդեհը սկսել է 4-րդ հարկից։ Այս պահին Լոռու մարզի հրշեջ-փրկարարները՝ մարզի փրկարարական վարչության պետ, Փրկարար Ծառայության գնդապետ Սերոբ Գաբրիլյանի գլխավորությամբ վերահսկում են իրավիճակը, կրակի տարածումը կանխել են ու հիմա կատարում են աշխատանքներ՝ այն ամբողջովին մարելու ուղղությամբ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250