Պատահարներ

24-ամյա տղան նետվել է Կիևյան կամրջից. հիվանդանոցում մահացել է

WRed 11,230 դիտում
24-ամյա տղան նետվել է Կիևյան կամրջից. հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ հունվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է ցած նետվել: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր Հրազդանի կիրճից՝ պոլիտրավմա ախտորոշմամբ անգիտակից վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել երիտասարդ տղայի, որտեղ ժամը 00:35-ի սահմաններում՝ վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահացածը 24-ամյա Մ. Գ-ն էր, ով ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250