Պատահարներ

Կրակոց Արարատի մարզում. 35-ամյա քաղաքացին հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

WRed 1 րոպե 562 դիտում
Կրակոց Արարատի մարզում. 35-ամյա քաղաքացին հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդի դրսային շրջանի հրազենային վերք, կոտորակային» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի; Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Գրիգոր Հակոբյանն է։ Արարատի մարզի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15։20-ի սահմաններում Նորաշեն գյուղի դաշտերում Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Գոռ Հարությունյանը վիրավորին պատկանող «ARAL» մոդելի 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով անզգուշությամբ կրակել է և այն դիպել է Գ. Հակոբյանին։ Ոստիկանները հայտնաբերել են նշված զենքը։ Գ. Հարությունյանը ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին, կատարվածի մասի բացատրություն տվել և բաց թողնվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Հարությունյանն աշխատում է «Սպայկա» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակից։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250