Պատահարներ

Երևանում երկաթյա ձողով հարվածել են կանչով բնակարան ժամանած բժշկին

WRed 1,456 դիտում
Երևանում երկաթյա ձողով հարվածել են կանչով բնակարան ժամանած բժշկին

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 12-ին Երևանում բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ժամը 19։40-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի շտապօգնության «Կենտրոն» ենթակայանի խմբի բժիշկները կանչով մեկնել են Սունդուկյան փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկը, որտեղ բռնություն է կիրառվել բժշկի նկատմամբ։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։00-ին կանչով նշված վայր ժամանած բժիշկ՝ 58-ամյա Կարեն Ա-ին երկաթյա ձողով հարվածել է նույն բնակարանի բնակիչ՝ 34-ամյա Հայկ Խ-ն՝ գլխի մասում պատճառելով վնասվածք։

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250