Պատահարներ

Ուզբեկստանում սպանվել է հայ դիզայներ Նարիման Գրիգորյանը

WRed 1 րոպե 491 դիտում
Ուզբեկստանում սպանվել է հայ դիզայներ Նարիման Գրիգորյանը

Հայկական ծագում ունեցող դիզայներ և խորեոգրաֆ Նարիման Գրիգորյանին սպանել են Տաշքենդում։ Այս մասին հայտնում է Sputnik Ուզբեկստանը` հղում անելով սեփական աղբյուրներին։

Աղբյուրի համաձայն` ողբերգությունը տեղի է ունեցել անցած գիշեր Ուզբեկստանի մայրաքաղաքի Յաշնաբադի շրջանում։ Միջադեպի այլ մանրամասներ հայտնի չեն։

Նարիման Գրիգորյանը խորեոգրաֆ էր, դիզայներ և մոդելավորող։ Նա արժանացել է «Տարվա առաջխաղացում» (2015) և  «Երեկոյան զգեստների լավագույն դիզայներ» (2017) կոչումներին։

Նա նաև Nariman Grigoryan ապրանքանիշի հիմնադիրն էր և միջազգային մրցույթներում Ուզբեկստանից ժյուրիի միակ անդամը։

 

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250