Պատահարներ

«էրեբունի պլազա» հյուրանոցին մոտենալ չի թույլատրվում նաև այդտեղ գործող մանկապարտեզի երեխաների ծնողներին

WRed 1 րոպե 467 դիտում
«էրեբունի պլազա» հյուրանոցին մոտենալ չի թույլատրվում նաև այդտեղ գործող մանկապարտեզի երեխաների ծնողներին

«Էրեբունի պլազա» հյուրանոցում կրակոցներ հնչեցրած անձը դեռ չի վնասազերծվել: Այս պահին դեպքի վայրում են նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնատար Էդուարդ Մարտիրոսյանը և ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:

 

«Էրեբունի պլազա» հյուրանոցի տարածքում հավաքվել են նաեւ այդտեղ գործող մանկապարտեզի երեխաների ծնողները, որոնք եկել էին նրանց տանելու:

 

Ոստիկանները նաեւ նրանց թույլ չեն տվել մոտենալ դեպքի վայրին՝ վստահեցնելով, որ երեխաներին վտանգ չի սպառնում, եւ իրավիճակը վերահսկվում է. նրանք պատրաստվում են երեխաներին այլ մուտքից դուրս բերել:

 

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ կա պատանդ (կան պատանդներ): Այս տեղեկությունը, սակայն, պաշտոնապես առայժմ չի հաստատվել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250