Քաղաքականություն
Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է հարուցել
WRed
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը:
Վերոհիշյալ հոդվածը վերաբերում է սպանության, առողջության ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքին, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել:
Փետրվարի 11-ին Ազգային ժողովում հրավիրված ասուլիսին Էդմոն Մարուքյանը հայտարարել էր իր հասցեին հնչած սպառնալիքների մասին: Գլխավոր դատախազությունը Մարուքյանի գրությունն ուղարկել էր ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
WRed
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
WRed
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
WRed
Երկու շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
WRed