«Արտեմիս-2»-ը ուղևորվեց դեպի Լուսին
Չորս տիեզերագնացներով Integrity տիեզերանավը (Project Orion) հաջողությամբ արձակվեց Միացյալ Նահանգների Քանավերալի հրվանդանի ռազմաօդային կայանից: Artemis 2 առաքելությունը մարդկանց ուղարկեց Լուսին 1972 թվականից ի վեր առաջին անգամ:
Առաքելության ընթացքում նախատեսված չէ վայրէջք Լուսնի վրա։ Տիեզերանավը մոտ վեց օր անց կմոտենա Երկրի բնական արբանյակին և կանցնի նրա կողքով մոտավորապես 8 հազար կմ հեռավորությամբ՝ չմտնելով ուղեծիր։ Ամբողջ թռիչքը կտևի շուրջ 10 օր, որից հետո անձնակազմը կվերադառնա Երկիր։
«Արտեմիս 2»-ը ԱՄՆ նոր լուսնային ծրագրի հիմնական տարրերից է: Առաքելության ընթացքում տիեզերագնացները կփորձարկեն կյանքի ապահովման համակարգերը խորը տիեզերքում: Հաջող առաքելությունները նախապայման են ծրագրի շարունակման համար, որը ներառում է նաև նախատեսված Լուսնի վրա մարդու կողմից վայրէջք: Ծրագրի ընդհանուր բյուջեն գնահատվում է մոտավորապես 93 միլիարդ դոլար:
Առաքելության անձնակազմը բաղկացած է հրամանատար Ռեյդ Ուայզմենից, օդաչու Վիկտոր Գլովերից, մասնագետ Քրիստինա Քոչից և կանադացի տիեզերագնաց Ջերեմի Հանսենից: Թռիչքի ընթացքում Orion-ը կհեռանա Երկրից մինչև մոտ 400 հազար կմ և կանցնի ազատ վերադարձի հետագծով՝ ապահովելով վերադարձը առանց լրացուցիչ մանևրների։