Քաղաքականություն Կարևոր

ՌԴ-ն զգուշավոր մոտեցում է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ. Օվերչուկ

Ofelya
ՌԴ-ն զգուշավոր մոտեցում է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ. Օվերչուկ

Ռուսական բիզնեսը զգուշավոր մոտեցում է ցուցաբերում Հայաստանի հետ գործարքներ կնքելու հարցում՝ կապված երկրի՝ Եվրամիությանը հնարավոր անդամակցության շուրջ քննարկումների հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով «Առաջին ալիքի» եթերում։


Նրա խոսքով՝ այդ թեման բազմիցս քննարկվել է հայկական կողմի հետ։ Օվերչուկը նշել է, որ ռուսական ընկերությունները մտահոգությամբ են գնահատում նման հեռանկարները, ինչը, ըստ նրա, ազդում է համագործակցության վրա։


Փոխվարչապետը նաև ներկայացրել է 2025 թվականի արդյունքները՝ ընդգծելով, որ երկկողմ տնտեսական շրջանառությունը նվազել է։ Նրա տվյալներով՝ ցուցանիշը 12 միլիարդ դոլարից հասել է 6,4 միլիարդի։


Օվերչուկը հավելել է, որ նման փոփոխությունը կապում է Հայաստանում Եվրամիության վերաբերյալ հնչող հայտարարությունների հետ՝ նշելով, որ դրանց հետևանքով երկու երկրները միասին կրել են ավելի քան 5 միլիարդ դոլարի կորուստ



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250