Քաղաքականություն
Արտակ Դավթյանը ստուգել է զորամասերի նոր պահեստներում գտնվող սպառազինությունը
WRed
Մարտի 5-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ԶՈՒ զորամասեր, հետևել մարտական պատրաստության պլանով իրականցվող միջոցառումների ընթացքին, ստուգել նոր կառուցված պահեստներում գտնվող սպառազինությունը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայության հետ կապեր վարչությունը:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: ԳՇ պետին ներկայացվել են նաև իրականացվող շինարարական աշխատանքները: Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը համապատասխան հանձնարարականներ է տվել զորամասերի հրամանատարներին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
WRed
Դադարեցնում եմ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Արծրուն Հովհաննիսյան
WRed
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
WRed
Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին
WRed