Ասում է` ընկերական թողեք գոնե մասնակցեն ընտրություններին. Արման Եղոյան
«Լավ, եկեք ես էլ թարգմանեմ երեկվա խոսակցությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը` անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպմանը։
«Մարդն ասում ա. «Արդեն պարզ ա, որ պրոռուսական ուժերը չեն կարողանալու հաղթել ձեր առաջիկա ընտրություններում (դրա համար եմ, արդեն սենց բաց խոսում), բայց դե հիմա մեր ընգերներն են, ընգերական թողեք գոնե մասնակցեն ընտրություններին, գան խորհրդարան, ի՞նչ կլինի որ։ Մենք էլ փոխարենը գազը չենք թանկացնի, գյուղատնտեսական ապրանքները շատ չենք պահի սահմանին, սկզբունքորեն դեմ չենք լինի ԹՐԻՓՓ-ին։ Հա, մեկ-մեկ, երբ այլ հարցերում լեզու չգտնենք, իրանք կհելնեն ցույցեր կանեն, ձեզ կասեն թրքասեր, բան, բայց դե հիմա դա ա մեր ոճը, էս քանի դար տենց ենք աշխատել, չէինք կարող էս հինգ տարում հարաբերության նոր համակարգ կառուցել, եկեք էս ոսկե միջինը բռնած առաջ շարժվենք, մինչև տեսնենք ինչ ա լինում»»։