14:00 Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունները՝ գեներալների մասին, քարտեզային մեկնաբանություններ և նոր սոցիալական բարեփոխումներ
• Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում կան վախկոտ, կոռուպցիոն և ապօրինի գույքի գործերով անցնող գեներալներ, որոնց մի մասը արդեն դատվում է:
• Նիկոլ Փաշինյանը քարտեզի շուրջ հարցին պատասխանել է, որ տեղի ունեցող փոփոխությունները Հայաստանի և ժողովրդի աշխարհաքաղաքական «թակարդից դուրս գալու» գործընթացի մաս են, և հերքել է «Արցախ» բառի արգելման մասին պնդումները:
•Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ Պուտինը հավանաբար տեղյակ չի եղել ՀՀ օրենսդրական նրբություններին՝ ՌԴ անձնագիր ունեցողների ընտրություններին մասնակցության հարցում, և ինքը անձամբ տեղեկացրել է նրան:
• 2027-ից առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգում նախատեսվում է ընդգրկել նաև տաքսու վարորդներին և ապահովագրել նրանց ընտանիքի անդամներին:
• Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի մայրը դիմել է ԿԳՄՍ նախարարին՝ որդու համար երաշխավորություն ստանալու նպատակով:
• ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում որոշումներ չեն կայացվի Հայաստանի շահերին հակառակ, և Հայաստանը ունի հավասար ձայն մյուս անդամների հետ:
• ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից հնարավոր հեռանալու մասին հայտարարությունները գնահատել է որպես «տագնապալի ազդակ» և կոչ արել ուժեղացնել եվրոպական պաշտպանությունը: