Հասարակություն

Լավ նորություն տաքսու վարորդների համար. Ավանեսյանը մանրամասնել է

Mariam Z.
Լավ նորություն տաքսու վարորդների համար. Ավանեսյանը մանրամասնել է

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առաջարկել է, որ 2027 թվականից առողջապահության համընդհանուր ապահովագրության շահառու ներառվեն էլեկտրոնային հարթակներով ուղևորափոխադրումներ իրականացնող անձինք։


«Խոսքը տաքսու վարորդների մասին է։ Սա հենց իրենց կողմից է առաջարկվել։ Հաջորդ խումբն այն է, որ 2027 թվականի հունվարի 1-ից արդեն իսկ ապահովագրված անձինք կարողանան համակարգում ներառել նաև իրենց փոխկապակցված անձանց»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։


Վարչապետ Փաշինյանն էլ, անդրադառնալով առողջության համընդհանուր ապահովագրությանը, հայտարարել է. «Մենք չենք ունեցել որևէ բարեփոխում, որն այսքան արագ ու այսքան ծավալով ունենա արձագանք։ Ստացել ենք մի իրավիճակ, երբ առողջական խնդիր ունեցող մարդու մահճակալի կողքին հարազատի կարգավիճակով նստած է իր պետությունը»։


Առողջապահության համընդհանուր ապահովագրության շահառու կդառանան նաև տաքսու վարորդները

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250