Հասարակություն

Ազատության հրապարակը կբարեկարգվի. նախատեսում են ապամոնտաժել ասֆալտը և փոխարենը սալահատակ կառուցել

WRed 1 րոպե 440 դիտում

Երևանի քաղաքապետարանը պատրաստ է 3 մլն դրամ վճարել Ազատության հրապարակի շրջակայքի վերականգնման ու բարեկարգման նախագիծ ներկայացնողին։ Այդ նպատակով հայտարարված բաց մրցույթի մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

 

«Մրցույթի նպատակներից է քաղաքային նշանակության հանգստի գոտու գեղագիտական գրավիչ միջավայրի, քաղաքացիների հանգստի համար էկոլոգիապես կայուն, հարմարավետ տարածության ստեղծումը՝ ամրագրելով այն որպես հետագա կապիտալ կառուցապատումներին զերծ, անձեռնմխելի տարածք»,– գրում է Մարությանը։

 

[ea27b87e08fbc9f3d8a1d377e6a6dccc.jpg]

 

Գաղափարի հիմքում ընկած է մեր քաղաքի պատմական միջուկում համահունչ կազմակերպված էկոլոգիապես բարելավված լանդշաֆտի ստեղծում ը՝ նպաստելով մշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև բարձրացնել տարածքի զբոսաշրջային գրավչությունը:

Մրցույթի մանրամասներին ծանոթացեք հղումով. 


https://bit.ly/2xhcyxm

 

Մրցույթ անցկացնելու որոշումը Երևանի քաղաքապետն ընդունել է մարտի 5-ին։
 

[0732a540546974f74527d293026cc35e.jpg]


Որոշման համաձայն` մրցույթին ներկայացված առաջարկների քննարկումը, գնահատումը, որոշման ընդունումը կատարվելու է գաղտնի ընթացակարգով և միայն հաղթողին որոշելուց հետո է բացահայտվելու նրա ով լինելը։

 

Որպես մրցութային աշխատանքի նախապայման` քաղաքապետարանը հեղինակներին առաջարկում է ապամոնտաժել Ազատության հրապարակի ասֆալտապատ ծածկը և դրա փոխարեն նախատեսել սալահատակ։

 

[4e91e0071da6aafa3a5071f776004837.jpg]

 

Իսկ կանաչ գոտիներում առաջարկվում է նախատեսել հետիոտնային անցումներ ու ճեմուղիներ, բայց կանաչ ծածկույթը պետք է հնարավորինս մեծ լինի։

Տարածքում պետք է ապահովվի նաև հաշմանդամություն ունեցող խմբերի տեղաշարժման մատչելիությունը։

 

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից