ՀԷՑ ղեկավարության վարձատրությունը նվազել է
2025թվականի երկրորդ կիսամյակում ՀԷՑ-ի բարձր ղեկավարության վարձատրությունը կազմել է շուրջ 789 մլն դրամ։ Այս ցուցանիշը զգալիորեն պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
«2025թ. 2-րդ կիսամյակի ընթացքում՝ ժամանակավոր կառավարման շրջանում, ՀԷՑ-ի բարձր ղեկավարությունը (տնօրենների խորհուրդ, գլխամաս և մասնաճյուղեր) ընդհանուր առմամբ վարձատրվել են շուրջ 789մլն ՀՀ դրամ ֆինանսական միջոցներով։ Սա այն դեպքում, երբ 2024թ. նույն ժամանակահատվածում տվյալ բարձրաստիճան պաշտոնյաների ընդհանուր վարձատրությունը կազմել է շուրջ 1,2մլրդ ՀՀ դրամ։
Ըստ այդմ՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման առաջին 6 ամիսներին ընկերության բարձր ղեկավարության վարձատրությունն ավելի քան 411մլն ՀՀ դրամով նվազել է (շուրջ 35%-ով պակաս, քան 2024թ. նույն շրջանում): Միաժամանակ, խնայված միջոցներն ուղղվել են Ընկերության մնացած աշխատակիցների վարձատրությունների ֆոնդին, ինչի արդյունքում 2025թ. 2-րդ կիսամյակի ընթացքում ՀԷՑ-ի շուրջ 7.000 աշխատակիցներ վարձատրվել են ընդհանուր ավելի քան 10,3մլրդ ՀՀ դրամի ֆինանսական միջոցներով, ինչը 2024թ. նույն ժամանակահատվածի համար ավելին է մոտ 400 մլն ՀՀ դրամով»,-ասել է նա։