Հասարակություն

Ուհանում 14 ժամանակավոր հոսպիտալներից 11-ն արդեն փակվել են

WRed 1 րոպե 209 դիտում
Ուհանում 14 ժամանակավոր հոսպիտալներից 11-ն արդեն փակվել են

Չինաստանի Ուհան քաղաքում 14 ժամանակավոր հոսպիտալներից, որոնք կազմակերպվել Էին մարզադաշտերում և ցուցահանդեսային կենտրոններում, 11-ն արդեն փակվել են հիվանդների դուրս գրվելու պատճառով, հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: 

 

«Համաճարակի սկսվելուց հետո Ուհանում մի շարք մարզադաշտեր եւ ցուցահանդեսային կենտրոններ վերակառուցվել-դարձել Էին ժամանակավոր հոսպիտալներ: Մեծ քանակությամբ ապաքինված հիվանդների դուրս գրման հետ Ուհանի 14 ժամանակավոր հոսպիտալներից 11-ն անցել են հանգստի ռեժիմի»,- ասված Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից