Հասարակություն

Մեր երեխաների առողջությունից ավելի կարևոր բան չկա. Արայիկ Հարությունյան

WRed 1 րոպե 3,955 դիտում
Մեր երեխաների առողջությունից ավելի կարևոր բան չկա. Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հորդորելով հետևել պաշտոնական աղբյուրներին` կապված կորոնավիրուսի տարածման հետ:

 

«Այս ընթացքում կառավարությունն ապացուցել է, որ մեր երեխաների առողջությունից ավելի կարևոր բան չկա: Կորոնավիրուսի խնդրի հետ կապված թափանցիկությունը ևս ձեր աչքի առաջ է:

Ուստի, մեծագույն խնդրանքս է հետևել պաշտոնական աղբյուրներին: Ցանկացած որոշում, որը վերաբերում է հարյուր հազարավոր շահառուների խմբերի, մի կոճակի սեղմումով չի լինում: Որոշում լինելու դեպքում կառավարությունը կտեղեկացնի, այդ թվում՝ այստեղ»,- գրել է նախարարը:

 

[345219cd3e5ac9642d261d9df31ed599.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից