Հասարակություն

Բորիս Ջոնսոնը, Ջուզեպպե Կոնտեն ու Մերկելը քննարկել են կորոնավիրուսի համավարակի հարցը

WRed 210 դիտում
Բորիս Ջոնսոնը, Ջուզեպպե Կոնտեն ու Մերկելը քննարկել են կորոնավիրուսի համավարակի հարցը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը քննարկել է Եվրոպայում նոր կորոնավիրուսի տարածումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ: Այս մասին ուրբաթ օրը հայտնել են Բրիտանիայի կառավարության ղեկավարի գրասենյակից: 

 

«Ղեկավարները պայմանավորվել են ուժերի մոբիլիզացիայի անհրաժեշտության մասին, հատկապես G7 մակարդակով: Քննարկել են պատվաստանյութերի մշակման հարցում առաջընթաց գրանցելու և բռնկման հետևանքով տնտեսական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համատեղ գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության մասին: Այս առումով նրանք սպասում են, որ G7- ի ղեկավարները հեռախոսազրույց կունենան»,- ասվում է փաստաթղթում, որը տարածվել է Ջոնսոնի Մերկելի հետ զրույցից հետո: 

 

Կոնտեի հետ զրույցում Ջոնսոնը շեշտել է, որ կորոնավիրուսային համաճարակը «մեծ փորձություն կլինի ամբողջ աշխարհի համար, և նաև խոստացել է, որ Միացյալ Թագավորությունը կտրամադրի Իտալիային աջակցություն»: Մեծ Բրիտանիայի և Իտալիայի Կառավարությունների ղեկավարները հայտարարել են նաև «կորոնավիրուսի դեմ պայքարի թափանցիկ և գիտականորեն հիմնավորված միջոցառումների անհրաժեշտության մասին»: 


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից