Հասարակություն

Իբուպրոֆեն և այլ դեղամիջոցներ անհրաժեշտ է կիրառել միայն բժշկի ցուցումով. Առողջապահության նախարարության կոչը

WRed 1 րոպե 197 դիտում
Իբուպրոֆեն և այլ դեղամիջոցներ անհրաժեշտ է կիրառել միայն բժշկի ցուցումով. Առողջապահության նախարարության կոչը

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է գրիպանման ախտանշանների դեպքում անմիջապես դիմել սպասարկող առողջության առաջնային պահպանման օղակ բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ:

 

«Կարևոր է իմանալ` գոյություն չունեն հավաստի փաստեր, որոնք վկայում են կորոնավիրուսային հիվանդության բուժման դեպքում «Արբիդոլի» և նմանատիպ դեղերի կիրառման արդյունավետության մասին: Իսկ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, օրինակ` «Իբուպրոֆեն» և այլն, անհրաժեշտ է կիրառել բժշկի ցուցումով»,– նշված է հաղորդագրության մեջ։

 

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 122–ի։

 

 

[70ddd23d2fa5e4fc163007e264d74708.png]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250