Հասարակություն

Ծաղիկներ, կոնֆետներ ու թխվածքաբլիթներ` Էջմիածնի բուժաշխատողներին

WRed 211 դիտում
Ծաղիկներ, կոնֆետներ ու թխվածքաբլիթներ` Էջմիածնի բուժաշխատողներին

Էջմիածնի քաղաքապետարանն ու երիտասարդական խորհուրդը Էջմիածնի տարբեր բժշկական հաստատությունների աշխատակիցներին նվիրել են ծաղիկներ, կոնֆետներ ու թխվածքաբլիթներ՝ որպես շնորհակալություն ու երախտիք՝ անբասիր ու խիստ մարդասիրական աշխատանքի համար։

 

«Արտակարգ դրության պայմաններում որքան կարևոր է բժիշկների աշխատանքն ու նվիրումը, նույնքան կարևոր է, որ նրանք զգան՝ ընդդեմ համաճարակի այս պայքարում նրանք մենակ չեն և աջակցությունն ու ուշադրությունը նրանց հանդեպ լրացուցիչ խթան է առավել արդյունավետ և ջանադիր աշխատանքի»,- ասվում է Էջմիածնի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250