Հասարակություն

Վաղը երեկոյան նախարար Արայիկ Հարությունյանը երեխաների համար կընթերցի Սենթ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»-ը

WRed
Վաղը երեկոյան նախարար Արայիկ Հարությունյանը երեխաների համար կընթերցի Սենթ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»-ը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վաղը երեկոյան երեխաների համար կընթերցի Անտուան դը Սենթ-Էքզյուպերիի հանճարեղ գործը։

 

«Սիրելի ֆեյսբուքցիներ, հայրենակիցներ, իմ համոզմունքն է, որ լավ քաղաքացի դառնալու համար մեր երեխաները պետք է առնվազն մի քանի կարևոր գիրք կարդացած լինեն:

Դրանցից մեկը «Փոքրիկ իշխանն» է:

Ու քանի որ վիրտուալ աշխարհում ենք ապրում վերջին երկու ու առաջիկա մի քանի շաբաթներին, վաղը երեկոյան մեր երեխաների համար կընթերցեմ Անտուան դը Սենթ-Էքզյուպերիի հանճարեղ գործը 

 Ձեր երեխաներին, Ձեզ նույնպես սիրով կսպասեմ իմ այս էջում վաղը` մարտի 22-ին ժամը 19:00-ին:

 

[f906a5bfacf263c663599f09350c9242.png]

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250