Հասարակություն
Մերկելին պատվաստած բժիշկը կորոնավիրուսով է վարակվել. կանցլերն ինքնամեկուսացվել է
WRed
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ինքնամեկուսացվել է, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակված բժշկի հետ: Գերմանիայի կանցլերն իր պարտականությունները կանի տնային կարանտինից: Այդ մասին հայտնում է Ինտերֆաքսը` հղում անելով կանցլերի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտին:
«Կանցլերին հայտնել են, որ այն բժիշկը, որն ուրբաթ երեկոյան պատվաստել էր իրեն թոքաբորբի դեմ, կորոնավիրուսի թեստավորում է անցել, որի արդյունքը դրական է եղել: Հենց այդ պատճառով էլ կանցլերը որոշել է շտապ անցնել տնային կարանտինի»,-նշել է Շտեֆեն Զայբերտը:
Ըստ աղբյուրի՝ Մերկելն առաջիկա օրերին պարբերաբար ստուգումներ կանցնի, մինչև հստակ արդյունք լինի:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Երկվորյակ եղբայրների հարազատները նամակ են գրել Հայաստանի պետական մարմիններին
1.0
Գահ, որը արժանի է թագավորին. բողոքի ակցիա Թրամփի դեմ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ են ՀԿ-ները լռում. Ալեն Սիմոնյան
Մրցույթները ձևական էին, պահանջվում էր 3000 դոլար. մանկավարժը՝ Նիկոլ Փաշինյանին
4.0