Քաղաքականություն

11 մլն դրամի չափով խախտումներ Խախտումներ Բուսաբանական այգու հողատարածքների վարձակալության գործընթացներում

WRed
11 մլն դրամի չափով խախտումներ Խախտումներ Բուսաբանական այգու հողատարածքների վարձակալության գործընթացներում

ՀՀ շրջական միջավայրի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկում է իրականացվել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում (Երևանի բուսաբանական այգի)` վարձակալությամբ տրամադրված հողատարածքների օրինականության վերաբերյալ:

Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ,մասնավորապես՝

  • «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» և «ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունները, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, վարձակալված հողամասերն օգտագործելեն (ընկերություններից մեկը ներկայումս էլ շարունակում է օգտագործել) գործառնական նշանակությունից տարբերվող՝ մրգերի և բանջարեղենի մանրածախ առևտրի և շինանյութի առուվաճառքի գործունեություն իրականացնելու նպատակներով, այնինչ` հիշյալ հողատարածքները պարտավոր էին օգտագործել բացառապես «բուսաբանական այգի կազմակերպելու» նպատակով։ Խախտվել են նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջները՝ հիշյալ դեպքերով առանց նոտարական վավերացման և պետական գրանցման պայմանագրեր են կնքվել,

-«ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը տրամադրված տարածքի վարձակալության գինը շուրջ 11 մլն դրամի չափով պակաս է հաշվարկվել և գանձվել՝ չպահպանելով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված վարձավճարի չափերը,

-առանց օրենքով սահմանված կարգով շինարարության թույլտվության առկայության վարձակալված տարածքում «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից իրականացվել են ինքնակամ պարսպի կառուցապատման աշխատանքներ:

Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով:


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250