Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշ է, մշուշ է, ձեր գնացքը գնացել է. Արթուր Խաչատրյան

Ani S.

«Ձեր նախընտրական պլակատներին միայն մեկ անուն էր գրված` Նիկոլ»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը` քննադատելով ԸՕ-ում նախատեսվող աղմկահարույց փոփոխությունը, համաձայն որի «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և(կամ) դրանց հոլովաձեւեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ»:

«Հասկանում են, որ վերջ, պրծել ա և փորձում են տարբեր ձևերով խոչընդոտներ առաջացնել...ուշ է, մշուշ է, ձեր գնացքը գնացել է»,- ասաց Արթուր Խաչատրյանը: 

Նշենք, որ փոփոխությունն, ըստ նախագծի հիմնավորման, վրիպակի հետևանքով է կատարվում, քանի որ նախագծի առաջինից երկրորդ ընթերցում քննարկման ընթացքում կատարված խմբագրական փոփոխությունների արդյունքում նախագծի վերջնական տարբերակում օգտագործվել է «պարբերություն» եզրույթը՝ «նախադասություն» բառի փոխարեն: Արդյունքում, գործող խմբագրությամբ ստացվել է, որ ուժը կորցրած է ճանաչվել ոչ թե 81-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը, այլ դրա երկրորդ պարբերությունը:


Մանրամասները` տեսանյութում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250