Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտրություններից 2 ամիս առաջ արգելում եք. լո՞ւրջ եք ասում. Հայկ Մամիջանյան

Ani S.

«Այս գործընթացը ինքնին հակաիրավական է»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` անդրադառնալով ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին:


Նշենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցերից է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Առաջարկվող փոփոխություններից է նաև հետևյալ կետը. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և(կամ) դրանց հոլովաձեւեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ»:


«Ընտրական օրենսդրություն եք փոխում ընտրություններից երկու ամիս առաջ: Եվ եթե ինչ որ մեկն ասում է, որ սա հիմնարար փոփոխություն չէ, լո՞ւրջ եք ասում: Ընդդիմադիր ամենամեծ ուժը արդեն հայտարարել է իր անունը ու դուք օրենք եք ներկայացնում, որը արգելում է դա անել, լո՞ւրջ»,- ասաց Մամիջանյանը` նշելով, որ «Պատիվ ունեմ»-ը դեմ է քվեարկելու նախագծին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250