Քաղաքականություն

Խամենեիի առողջության մասին նոր տվյալներ են հրապարակվել

Ani S.
Խամենեիի առողջության մասին նոր տվյալներ են հրապարակվել

The Times պարբերականը, հղում անելով ԱՄՆ և Իսրայելի հետախուզական տվյալներին, հայտնում է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին գտնվում է բուժման մեջ և գտնվում է անգիտակից վիճակում։ Նշվում է, որ նա բուժվում է Քում քաղաքում, իսկ նրա առողջական վիճակը գնահատվում է որպես ծանր։

Ըստ հրապարակման՝ հետախուզական տվյալների վրա հիմնված փաստաթուղթը նշում է, որ Խամենեին ի վիճակի չէ մասնակցել պետական կառավարման որոշումների ընդունմանը։ Միևնույն ժամանակ այս տեղեկությունները պաշտոնական մակարդակով չեն հաստատվել։

Մարտի վերջին Axios-ը հաղորդել էր, որ ԱՄՆ ԿՀՎ-ն և Իսրայելի «Մոսադ»-ը փորձում են ճշտել՝ արդյոք Մոջթաբա Խամենեին իսկապես դարձել է Իրանի առաջնորդ։ Նրա կառավարման ունակության վերաբերյալ կասկածները պայմանավորված են եղել հանրային դաշտում երկարատև բացակայությամբ։

Թեհրանում ավելի վաղ հաստատել էին, որ նա վիրավորվել է մարտի 28-ին ԱՄՆ և Իսրայելի հարվածների ժամանակ, սակայն պնդել էին, որ վնասվածքը թեթև է։ Միաժամանակ The Telegraph-ը գրել էր, որ նա կարողացել է փրկվել հրթիռային հարվածից, քանի որ հարձակման պահին գտնվել է այգում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250