Հասարակություն

Մայրս Հայաստանի մանկատների 688 աշխատողներից մեկն է, ում աշխատավարձը մայիսից կբարձրանա

WRed
Մայրս Հայաստանի մանկատների 688 աշխատողներից մեկն է, ում աշխատավարձը մայիսից կբարձրանա

«Մայրս Հայաստանի մանկատների 688 աշխատողներից մեկն է, ում աշխատավարձը այս տարվա մայիսի 1-ից կբարձրանա՝ համաձայն կառավարությունում այսօր ընդունված որոշման։ Ըստ այս որոշման, մանկատան աշխատողների աշխատավարձերը բարձրանում են միջինում 21 տոկոսով (ընդհանուր տիպի մանկատների աշխատողներինը՝ 30 տոկոս, հատուկ տիպինը՝ 17 տոկոս)»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը: 

«Մինչ այդ դեռևս հունվարից բարձրացել էին նաև տուն-ինտերնատների աշխատողների աշխատավարձերը միջինում 26 տոկոսով (ընդհանուր տիպի ինտերնատների աշխատողներինը՝ 42 տոկոս, հատուկ տիպինը՝ 20 տոկոս)։

Եվ սա արդյունք է բացառապես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արդյունավետ կառավարման։ Այսինքն՝ ոչ թե հարկատուների նոր միջոցներ են ներդրվել ոլորտ, այլ աննպատակային ու ստվերային արտահոսքերն են կանգնեցվել։

Ճիշտ է պետական ոլորտի աշխատողների և առհասարակ մեր երկրի քաղաքացիների բարեկեցության աճը մեր քաղաքական թիմի հանձնառությունն է, և նախարար Զարուհի Բաթոյանը ու փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը այս ուղղությամբ աշխատելիս հենց այդ հանձնառությունն են իրականացնում, սակայն չեմ վարանի գնահատել և շնորհակալությունս հայտնել՝ իրենց կատարած և դեռ կատարվելիք բարեփոխումների համար։ Անձամբ գիտեմ որքան սպասված են այսպիսի բարեփոխումները մեր երկրում։

Մայրս 20 տարի է, ինչ աշխատում է Երևանի մանկատներից մեկում և նրա աշխատավարձն այս տարիներին երբեք չէր բարձրացել։ Նույնիսկ նախկին կառավարություններից մեկի օրոք նվազել էր»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250