ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարանի որոշումը լսելուց հետո Դավիթ Մինասյանի մայրը վատացավ
Դատարանի որոշումը լսելուց հետո Դավիթ Մինասյանի մոր` տիկին Գայանեի ինքնազգացողությունը վատացավ:
Հիշեցնենք` Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ 2 ամսով կալանք է կիրառվել։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել։ Փաշինյանի թիկնապահները նախ երիտասարդին քաշելով ճանապարհ էին բացել, իսկ երբ նա ասել էր, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ, վեճ էր ծագել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման էին ենթարկել երիտասարդներին։ Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն, և 452-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը։ Ձերբակալվածներն են եղել Դավիթ և Միքայել Մինասյանները, որոնք սովորում են դպրոցում, ինչպես նաև հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։