Քաղաքականություն
Զելենսկին հենց այսօր պետք է որոշում կայացնի. Պեսկով
Ani S.
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հնարավորինս շուտ որոշում ընդունի Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ։
«Զելենսկին հենց այսօր պետք է որոշում կայացնի»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ նման քայլը կարող է նպաստել մարդկային կորուստների նվազեցմանը և դադարեցնել պատերազմի ակտիվ փուլը։
Պեսկովը նաև նշել է, որ Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցություններում առաջացած դադարն ունի արտաքին պատճառներ։ Նրա պնդմամբ՝ Միացյալ Նահանգները ներկայում կենտրոնացած է Մերձավոր Արևելքի խնդիրների վրա, ինչն ազդում է բանակցային գործընթացի ընթացքի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Փաշինյանն ու Պուտինը կնախաճաշեն․ հայտնի է հանդիպման օրակարգը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաբաբիկներ, քաբաբ կերեք, քանի կարող եք. Վահագն Ալեքսանյան
ՆԱՏՕ-ն «թղթե վագր է»․ Թրամփ
5.0