Պատահարներ

Էջմիածնում Jaguar-ը բախվել է ՎԱԶ 2109-ին, այնուհետև ծառերին ու էլեկտրասյանը և տապալել դրանք

WRed 1 րոպե 183 դիտում
Էջմիածնում Jaguar-ը բախվել է ՎԱԶ 2109-ին, այնուհետև ծառերին ու էլեկտրասյանը և տապալել դրանք

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 1-ին, ժամը 00:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Jaguar» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արամ Բ.) բախվել է կայանած «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենային. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250