Քաղաքականություն

Ամենևին ոչ նուրբ քայլական մի մանիպուլյացիայի «դեկոնստրուկցիան». Ռուբեն Մելիքյան

WRed 160 դիտում
Ամենևին ոչ նուրբ քայլական մի մանիպուլյացիայի «դեկոնստրուկցիան». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Պնդում առաջին. աշխարհում վերջին ամիսներին լրջագույն բան է փոխվել՝ հայտնվել է COVID-ը։ Այն ազդել է ամեն ինչի վրա, այդ թվում՝ հանրաքվեի, ուստի մենք պետք է հարմարվենք նոր իրավիճակին, փոխենք օրենքները և չեղարկենք հանրաքվեն։

Պնդում երկրորդ. հարցումները ցույց են տվել, որ ՀՀ քաղաքացիների ծանրակշիռ մասը պահանջում է շուտափույթ հանգուցալուծել «ՍԴ ճգնաժամը»։

Նախ, խիստ կասկածում եմ, որ եթե որևէ հարցման մասնակիցներին երբևէ առաջարկեին թվարկել իրենց հուզող 10 խնդիրները, թեկուզ 1%-ի մոտ այդ ցուցակում լիներ «ՍԴ հարցը»։

Բայց դա չէ ամենակարևորը: Ամենակարևորը հետևյալ հարցն է. էդ անհասկանալի հարցումները ե՞րբ են կատարվել։ До или после? COVID-ից առա՞ջ, թե հետո։ Ակնհայտ է, որ առաջ։ Բա եթե՝ առաջ, ու եթե պնդում եք՝ COVID-ի գալով ամեն ինչ փոխվել է աշխարհում և Հայաստանում, ո՞նց եք հղում կատարում այդ հարցումներին և պնդում, որ «ՍԴ հարցը» հուզում է ՀՀ քաղաքացիների ծանրակշիռ մասին»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250