Հասարակություն
Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք
WRed
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք, ապաքինվել է 5 մարդ: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Ընդհանուր առմամբ, փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 783 դեպք, ապաքինվել է 605 մարդ:
«26 դեպքից 18-ը Բոլնիսի շրջանի Մուշավանի գյուղում է գրանցվել: Գիտեք, որ այս գյուղում անընդհատ հետազոտություններ են իրականացվում: Ուսումնասիրության ընթացքում հաստատված դեպքերը հոսպիտալացվում են և հիվանդները մեկուսացվում են, սակայն նրանց շփման շրջանակը շարունակվում է»,- այս մասին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայան:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՊԵԿ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու մեջ
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Դավիթ Մինասյանին
Թոշակառուները կկարողանան եկամուտ ստանալ իրենց բնակարանից․ նախագիծ
Վտանգավոր սննդամթերք. կասեցվել է «Իգիթ»-ի կաթնամթերքներից մեկի գործառույթը
5.0