Հասարակություն

Ներողություն եմ խնդրում իմ էջում ձեր հասցեին հնչած թթու խոսքերի համար․ Փաշինյան

WRed
Ներողություն եմ խնդրում իմ էջում ձեր հասցեին հնչած թթու խոսքերի համար․ Փաշինյան

Հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ իմ էջում հրապարակվող նյութերը ուրիշների մասին չեն, մեր մասին են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ ու իմ ընտանիքի անդամների, Ձեր ու Ձեր ընտանիքի անդամների: Առանց չափազանցության. մենք նույն ազգն ենք, նույն ժողովուրդն ենք, նույն ընկալումներով եւ վարքագծով: Այդ նյութերում բառիս բուն իմաստով մենք ենք, մեր բարեկամները, հարազատները:

Բացառեք մարդկանց մասին վիրավորական խոսքեր ասելը, որովհետեւ մենք խոսում ենք մեր մասին, ոչ ուրիշների: Հանրային վերահսկողության այս ակցիան պատժիչ գործողություն չէ, այլ ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու եւ մեր խնդիրները միասին հաղթահարելու միջոց:

 

Ներողություն եմ խնդրում բոլոր այն հայրենակիցներից, ում հասցեին իմ էջում որեւէ թթու խոսք է հնչել: Բայց՝ հանրային վերահսկողության ակցիան շարունկավելու է: Բայց՝ սիրով: Վատ մեկնաբանությունների հեղինակներին կոչ եմ անում ջնջել դրանք: Շնորհակալություն:

Պահպանեք հակահամաճարակային կանոնները»,- գրել է Փաշինյանը: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250