Հասարակություն

300 հազար դրամ են փոխանցել Կարապետյանի դատին ու ակցիաներին մասնակցելու համար. ՔԿ

Ani S.
300 հազար դրամ են փոխանցել Կարապետյանի դատին ու ակցիաներին մասնակցելու համար. ՔԿ

«Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ի Դիլիջան համայնքի գրասենյակի ղեկավարի կողմից Հովք բնակավայրի նախկին վարչական ղեկավարին՝ Ս.Կ.-ի դատական նիստերին և այլ ակցիաներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ փաստական տվյալներ են ձեռք բերվել: Այս մասին հայտնումեն ՀՀ Քննչական կոմիտեից


Մասնավորապես՝ 2026 թվականի հունվարին Հովք բնակավայրի նախկին վարչական ղեկավար Գ.Գ.-ն «Ֆեյսբուք»-ի միջոցով «Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ում գրանցվել է որպես ծրագրերի իրականացման մասնագետ, որից հետո վերջինիս ուղորդել են գնալ և ներկայանալ ՀԿ-ի՝ Դիլիջան համայնքի գրասենյակի ղեկավար Լ.Վ.-ին՝ հետագա գործողություններին ծանոթանալու համար: 

Հետևելով հրահանգներին՝ Գ.Գ.-ն հունվարին հանդիպել է գրասենյակի ղեկավար Լ.Վ.-ին, տեղեկացել, որ ընդունվել է աշխատանքի ՀԿ-ի Դիլիջան համայնքի գրասենյակում, սակայն որևէ աշխատանք չպետք է կատարի, փոխարենը՝ միայն «Մեր ձևով» շարժման հետ մասնակցելու է Ս.Կ.-ի դատական նիստերին ու այլ ակցիաներին, որի դիմաց իր անվամբ բացված բանկային քարտին փետրվարի 11-ին փոխանցվել է 204 հզր ՀՀ դրամ, իսկ մարտի 10-ին՝ 300 հզր դրամ գումար:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Լ.Վ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Ապրիլի 2-ին Լ.Վ.-ն ձերբակալվել է:

Նախաքննության ընթացքում գրասենյակում և ղեկավարի բնակարանում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են 2018 թվականի ընտրությունների վերաբերյալ նոթատետրեր, որոնցում առկա են քաղաքացիների անուն, ազգանուններ, կուսակցական պատկանելիության վերաբերյալ տեղեկություններ:

Խուզարկություններով հայտնաբերվել են նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250