18:00 Լուրերը մեկ տողով. Իրանից տարհանում, նավթային շոկ և մեծ քաղաքական խաղեր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Իրանից Հայաստանի տարածքով տարհանվել են 60 երկրների քաղաքացիներ, որոնց անհրաժեշտության դեպքում աջակցություն է ցուցաբերվել նաև մուտքի արտոնագրերի հարցում։
• ԱՄՆ-ն նախատեսում է մինչև 10 միլիոն բարել նավթ հանել ռազմավարական պահուստից՝ շուկային ժամանակավոր մատակարարելու և հետագայում վերադարձնելու պայմանով։
• Ճապոնիան քննարկում է Մոսկվա տնտեսական պատվիրակություն ուղարկելու և ռուսական նավթի գնումները վերականգնելու հնարավորությունը։
• Իրանում հարվածի հետևանքով վնասվել է կարևոր ռազմավարական կամուրջ, ինչի պատճառով առաջացել են նաև էլեկտրամատակարարման խնդիրներ։
• Իրանը հայտարարում է, որ վերջին շրջանում խոցել է 154 ամերիկյան և իսրայելական անօդաչու սարք։
• Ուկրաինական կարգավորման եռակողմ բանակցությունները դադարեցված են, սակայն ռուս-ամերիկյան շփումները շարունակվում են։
• Լեհաստանի վարչապետը հայտարարել է, որ Թրամփի քաղաքական սպառնալիքները համընկնում են Պուտինի շահերի հետ։
• ՔԿ-ն հայտնել է, որ ՀԿ ներկայացուցչի կողմից իրականացվել է անձի նյութական շահագրգռում՝ դատական նիստերին և ակցիաներին մասնակցելու համար, և վերջինս ձերբակալվել է։