Պատահարներ

Հակառակորդին հաջողվել է ապատեղեկատվություն տարածել առանձին բաժանորդների շրջանում․ Ucom-ի պարզաբանումը

WRed 1 րոպե 166 դիտում
Հակառակորդին հաջողվել է ապատեղեկատվություն տարածել առանձին բաժանորդների շրջանում․ Ucom-ի պարզաբանումը

Վաղ առավոտյան ներթափանցելով կապի շարժական օպերատորների հետ գործակցող փոքր VAS (վելացված արժեքով ծառայություններ մատուցող) օպերատորներից մեկի համակարգը, հակառակորդին հաջողվել է կարճ հաղորդագրությունների միջոցով ապատեղեկատվություն տարածել առանձին բաժանորդների շրջանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել  Ucom ընկերությունը․

 

«Ինչպես արդեն նշել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, դա հակառակորդի հերթական ապատեղեկատվությունն է:

Մենք մշտական կապի մեջ ենք VAS օպերատորի հետ, որի մասնագետներն աշխատում են իրենց համակարգի անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ: Ըստ VAS օպերատորի, ապատեղեկատվություն ստացած բոլոր բաժանորդներն արդեն ստացել են իրենց կողմից ուղարկված հերքումը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250