Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆլորիդայում ԱԹՍ-ն գրեթե բախվել է Թրամփի ինքնաթիռին

Mariam Z. 1 րոպե 550 դիտում

Ֆլորիդայում արտակարգ դրություն է հայտարարվել Փալմ Բիչի միջազգային օդանավակայանում՝ նախագահի Air Force One օդանավի մոտ արձանագրված օդային սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնում է The Times of India-ն։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնումից մի քանի րոպե առաջ օդանավակայանի հարակից տարածքում նկատվել է կասկածելի անօդաչու թռչող սարք։ Օդային տարածքի խախտումը հանգեցրել է թռիչքների ժամանակավոր դադարեցման և հատուկ ուղղաթիռների տեղակայման՝ հնարավոր վտանգը չեզոքացնելու համար։


Հյուսիսամերիկյան օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը օդ է բարձրացրել F-16 կործանիչներ։ Արձակվել են ազդանշանային հրթիռներ, իսկ օդանավը անվտանգ ուղեկցվել է տարածքից դուրս։


Պաշտոնյաները հետագայում հայտարարել են, որ անմիջական սպառնալիք չի եղել և ընդգծել, որ նախագահը երբեք վտանգի տակ չի գտնվել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250