Հասարակություն

Երթևեկության ևս մեկ փոփոխություն՝ Ռուբինյանց փողոցում

WRed
Երթևեկության ևս մեկ փոփոխություն՝ Ռուբինյանց փողոցում

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ խաչմերուկի թողունակությունը մեծացնելու նպատակով 2020 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքի Ռուբինյանց փողոց-Ռուբինյանց փողոցի նրբանցք-Էմինեսկուի 1-ին փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

 

Փոփոխության արդյունքում Ռուբինյանց փողոցում՝ Գայի պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար կկազմակերպվի 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի դեպի Ռուբինյանց փողոցի նրբանցք ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:

[f48a9a1e379884f0ddd5ed1b174e8121.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250