Հասարակություն
«Ձկան խանութի» գետնանցումը դուրս է բերվում հակասանիտարական վիճակից
WRed
Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքյան էջում գրել է.
««Ձկան խանութի» գետնանցումը վերադարձվում է համայնքին եւ բարեկարգվում։
Ապամոնտաժվում են Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցման ճաղավանդակները, տարածքը մաքրվում ու բերվում է պատշաճ տեսքի։
Գետնանցման տարածքի զգալի մասը ժամանակին տրվել էր մասնավորի։ Այժմ այն վերադարձվել է համայնքին: Արդյունքում՝ հնարավոր է դարձել վերացնել գետնանցման հակասանիտարական վիճակը, ինչից տարիներ շարունակ բողոքել են անցորդներն ու շրջակայքի բնակիչները։
Անցման մաքրման, լվացման և լուսավորության աշխատանքներն ավարտելուց հետո կմշակվի տարածքի հիմնանորոգման նախագիծ»։

Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Պապիկյանը հանդես է եկել բանակի վերաբերյալ կարևոր հայտարարությամբ
5.0
Սերժ Սարգսյանը հանդես է եկել ուղերձով
1.0
Փաստաբանը՝ 18- ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակի մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը մասնակցել է Սուրբ Հարության պատարագին
5.0