Քաղաքականություն

Մոսկվան հետևելու է՝ Երևանի առաջիկա քայլերին. Պեսկով

Ofelya
Մոսկվան հետևելու է՝ Երևանի առաջիկա քայլերին. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը իրավունք ունի ընտրական գործընթացների համատեքստում հասկանալու Հայաստանի հետագա քաղաքական ծրագրերը, գրում է «ՏԱՍՍ»-ը:


Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները ձևավորվել են երկար տարիների ընթացքում և ունեն խոր պատմական հիմք։ Պեսկովը ընդգծել է, որ երկու երկրները շարունակում են համարվել բարեկամ պետություններ, ինչի պատճառով Հայաստանի ընտրած քաղաքական ուղղությունները հետաքրքրություն են ներկայացնում Ռուսաստանի համար։


Նա նաև նշել է, որ Ռուսաստանում ապրում է մեծաթիվ հայկական համայնք, որի թիվը գերազանցում է 2 միլիոնը։ Այդ հանգամանքը ևս, ըստ նրա, ավելացնում է Հայաստանի քաղաքական զարգացումների նկատմամբ ուշադրությունը։


Պեսկովը հավելել է, որ Մոսկվան հետևելու է, թե ինչ ուղղությամբ կզարգանան Երևանի քայլերը առաջիկայում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250