Հասարակություն
«M Group» գրասենյակում քննչական գործողություններն ավարտվել են. ոստիկաններն առգրավվել են փաստաթղթեր
WRed
Քիչ առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության ծառայողները «M Group» ընկերության գրասենյակում կատարված քննչական գործողությունների արդյունքում ձեռքբերված փաստաթղթերը դեղին գույնի տոպրակներով վերցրեցին և հայտնի չէ, թե ինչ փաստաթղթեր և իրեր են առգրավվել։ Քննչական գործողություններն ավարտվել են։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական ոստիկանության ծառայողներն այսօր առավոտից քննչական գործողություններ էին իրականացնում գրասենյակում։ Փաստաբանների փոխանցմամբ՝ խուզարկությունն իրականացվել է առանց դատարանի որոշման, անգամ քրեական գործ հարուցված չէ քրեական գործ։
Իրավապահներն իրենց գործողություններն արդարացրել են նրանով, թե կատարվում է զննություն եւ ոչ թե խուզարկություն։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Պապիկյանը հանդես է եկել բանակի վերաբերյալ կարևոր հայտարարությամբ
5.0
Սերժ Սարգսյանը հանդես է եկել ուղերձով
1.0
Փաստաբանը՝ 18- ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակի մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը մասնակցել է Սուրբ Հարության պատարագին
5.0