Հասարակություն

«Դե՞մ եք, թե՞ կողմ Ամուլսարի հանքի շահագործմանը». օգտատիրոջ հարցը՝ Աննա Հակոբյանին

WRed
«Դե՞մ եք, թե՞ կողմ Ամուլսարի հանքի շահագործմանը». օգտատիրոջ հարցը՝ Աննա Հակոբյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադարձավ Ամուլսարի խնդրին:

 Ֆեյսբուքյան օգտատիրոջ հարցին, թե ինքը դե՞մ է, թե կողմ հանքի շահագործմանը, Աննա Հակոբյանն ասաց. 

«Ցավում եմ, որ պետք է հիասթափեցնեմ, բայց չեմ կարող կարծիք հայտնել նշված հարցի վերաբերյալ՝ ելնելով իմ դիրքից և կարգավիճակից, և հաշվի առնելով հարցի սրությունը: Նաև այն քաղաքական ենթատեքստը, որ դրված է այդ հարցի տակ, ճիշտ կլինի, որ ձեռնպահ մնամ և որևէ կարծիք չհայտնեմ»:

Անդրադառնալով Ամուլսարի տարածքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին՝ բողոքի ակցիաներին և ցուցարարներին բերման ենթարկելու հարցին՝ վարչապետի տիկինն ասաց. «Բերման ենթարկելու փաստին ծանոթ չէի, նոր լսեցի: Չգիտեմ՝ ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, բայց եթե չեմ սխալվում, հիմա երկրում արտակարգ դրություն է, որը ենթադրում է սահմանափակումներ հավաքներ և ցույցեր անելու հետ կապված»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250