Հասարակություն

Ձերբակալությունն ապօրինի է. Ռոբերտ Նազարյանի փաստաբան. Ֆակտոր

WRed
Ձերբակալությունն ապօրինի է. Ռոբերտ Նազարյանի փաստաբան. Ֆակտոր

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի ձերբակալությունն ապօրինի է։ Այս մասին նշում է Նազարյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը։ 

 

Նա չմանրամասնեց, թե ինչ գործի շրջանակում են ձերբակալել Ռոբերտ Նազարյանին՝ նշելով, որ դա քրեական գործի գաղտնիք է։ «Նրան մեղադրանք չի ներկայացվել։ Այն, ինչ տեղի է ունենում, ապօրինի է, նա ոչ միայն չի ընդունում իրեն վերագրվող արարքը, այլև չի կատարել»,- նշեց փաստաբանը։ Ըստ տեղեկությունների ՝ Նազարյանը ձերբակալվել է «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի գույքի օտարման գործընթացի վերաբերյալ քրեական գործով։ 

Ըստ Դատախազության հաղորդագրության՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետական սեփականություն հանդիսացող՝ 2010թ. դրությամբ շուրջ 8 միլիարդ, իսկ 2018 թվականի դրությամբ՝ շուրջ 12 միլիարդ դրամ արժեքով, բարձր եկամտաբերությամբ «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ-ի գույքն օտարվել է ընդամենը 3 մլրդ 600 մլն դրամով, ինչով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ:


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250