Հասարակություն

Մարդիկ անելանելի վիճակից դիմում են ծայրահեղ մեթոդների. Էդմոն Մարուքյան

WRed
Մարդիկ անելանելի վիճակից դիմում են ծայրահեղ մեթոդների. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Վանաձորում տեղի ունեցած արտակարգ դեպքին:

«44-ամյա տղամարդը Վանաձորում մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ և դիզվառելիքով այրվող շիշը նետել ներս ու դիմել փախուստի.

Մարդիկ անելանելի վիճակից դիմում են նման ծայրահեղ և դատապարտելի մեթոդների: Ակնհայտ է, որ վարկային կառույցի որևէ աշխատակից մեղավոր չէ այսօրվա ճգնաժամի համար:

Մյուս կողմից պետությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկեր մարդկանց այս վիճակից հանելու համար:

Օրինակ` մենք առաջարկում էինք ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել հարյուր հազարավոր կարիքավոր ընտանիքներին, ինչպես նաև վարկային արձակուրդների արդյունավետ մեխանիզմներ ներդնել, հարկային արձակուրդ տրամադրել՝ տույժ ու տուգանքների փոխարեն:

Մեր բոլոր առաջարկներին ի պատասխան արժանացանք խուլիգանական հարձակումների, թե ֆիզիկապես, թե վիրտուալ մեդիա տարածքներում»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250