Քաղաքականություն
Բելառուսի ճգնաժամը կարգավորելու համար Վաշինգտոնը հույս ունի համագործակցել ԵՄ-ի հետ
WRed
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը հույս ունի համագործակցել ԵՄ-ի հետ՝ Բելառուսում առկա ճգնաժամը կարգավորելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է AFP-ն:
«Վստահ եմ, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը կիսում են մտավախությունը, թե ինչ է կատարվում Բելառուսում, և ես լիահույս եմ, որ մենք կկարողանանք աշխատել ճգնաժամը լուծելու համար»,-Սլովենիայում լրագրողների հետ զրույցում ասել է Պոմպեոն:
Իր հերթին, Սլովենիայի վարչապետ Յանեկ Յանսան նշել է, որ միակ խաղաղ լուծումը կրկնակի ընտրություններն են կամ միջազգային դիտորդական առաքելության ներկայությունը:
Նմանատիպ հոդվածներ
Դիմակ կրելու կարգում փոփոխություններ կան. պարետը նոր որոշում է ստորագրել
WRed
Հայոց բանակն ապացուցեց առավելությունը ադրբեջանականի նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյանը` ռումինական Defense Romania-ին
WRed
Պատգամավորներին խնդրում եմ ներկայանալ նիստերի դահլիճ. ԱԺ նիստը հետաձգվեց
WRed
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
WRed