Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դաղստանում հարյուրավոր տներ ջրի տակ են

Edita

Դաղստանի մի շարք բնակավայրերում հարյուրավոր տներ և ճանապարհներ շարունակում են մնալ ջրի տակ։


Դաղստանում ջրհեղեղի հետևանքները դեռ ամբողջությամբ չեն վերացվել։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ութ բնակավայրերում 1339 բնակելի շենք, 1664 այգեգործական հողամաս և 90 ճանապարհային հատված շարունակում են մնալ ջրի տակ։


Ժամանակավոր կացարաններում տեղավորված է 591 մարդ, այդ թվում՝ 246 երեխա։ Կացարաններում աշխատում են հոգեբաններ։


Ութ համայնքներում 23 բնակավայրերի հետ տրանսպորտային կապը շարունակում է խափանված մնալ։


Հարկ է նշել, որ ջրհեղեղները Դաղստանում սկսվել էին մարտի 28-ին և շարունակվել ապրիլի 4-5-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով։ Գեջուխի ջրամբարի մոտ ամբարտակի ճեղքման պատճառով Դերբենտի շրջանի չորս միկրոշրջաններից տարհանվել է ավելի քան 4000 մարդ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250