«Պռոշյանի կոնյակի գործարանի» հարցը հասել է դատարան
Ռուսաստանի Դաշնության ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկողության դաշնային ծառայությունը, իր վերահսկողական լիազորությունների շրջանակում, չնախատեսված ստուգում է իրականացրել «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում, որը ներմուծում է կոնյակի արտադրանք։
Ստուգման ընթացքում հավաքվել են Ռուսաստանի Դաշնություն ներմուծված կոնյակի նմուշներ, որոնք ենթարկվել են լաբորատոր փորձաքննության։
Հավատարմագրված լաբորատորիայի արդյունքներով պարզվել է, որ արտադրանքը չի համապատասխանում ծառայության պահանջներին․ «հայտնաբերվել են ոչ խաղողի ծագումով սպիրտներ, ինչպես նաև արտադրանքի կազմի և հայտարարված անվանման միջև անհամապատասխանություն (արտադրանքը չի համապատասխանում «կոնյակ» եզրույթին)»։
Արձանագրված խախտումների հիմքով ծառայությունը որոշում է ընդունել դիմել դատարան՝ լիցենզիայի չեղարկման և կասեցման պահանջով։ Նշված հարցը ներկայում քննարկվում է Արբիտրաժային դատարանում։